Ամերիկուհուն տուգանել են 500 դոլարով «չհայտարարագրված» խնձորի պատճառով

17:49   23 Ապրիլ 2018    1783

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում կինը տուգանվել է 500 դոլարով՝ իր մոտ չհայտարարագրված խնձոր պահելու համար:

Ինչպես հայտնում է upi.com կայքը, կինը՝ Քրիսթալ Թեդլոքը, Delta Airlines ավիաընկերության օդանավերից մեկով Փարիզից Դենվեր թռչելու ճանապարհին որպես թեթև ուտեստ բորտ ուղեկցորդուհուց խնձոր է ստացել, սակայն այն չի կերել ու դրել է ձեռքի պայուսակի մեջ:

Երբ կինը դուրս է եկել ինքնաթիռից, մաքսային ծառայության աշխատակիցը հայտնել է, որ Թեդլոքը խախտել է օրենքը՝ իր հայտարարագրում չնշելով, որ իր մոտ խնձոր կա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները