Աշխարհն այսօր մտել է սառը պատերազմի դարաշրջան. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

20:01   23 Ապրիլ 2018    1484

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "BBC"-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է սառը պատերազմի վերադարձի մասին:

Նրա խոսքով, աշխարհն այսօր կրկին մտնում է սառը պատերազմի դարաշրջան, սակայն այն ունի այլ բնույթ, քան եղել է ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի միջեւ:

Հիմա ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը չեն վերահսկում ամեն բան, ինչպես առա:

Նա նաեւ ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բախվել է կառուցվածքային խնդրի: «Նա պատկերացնում է աշխարհն այնպես, ինչպես այն կար Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Այն չի ներկայացնում ժամանակակից աշխարհը: Վետոյի իրավունքը սկսել է շատ հաճախ կիրառվել;»,-ընդգծել է Գուտերեշը:

Նրա խոսքով, այժմ շարունակվում են Անվտանգության խորհրդի վերակազմակերպման շուրջ քննարկումները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները