Պերուում հնդկացիները կանադացուն ինքնադատաստանի են ենթարկել

20:26   23 Ապրիլ 2018    1726

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "BBC"-ին, Ամազոնկայի վերին հոսանքներում գյուղերից մեկի բնակիչները ինքնադատաստանի են ենթարկել կանադացուն, որին մեղադրել են տեղական ցեղի բուժարարին սպանելու մեջ:

81-ամյա Օլիվիա Արեվալոն՝ շիպիբո-կոնիբո ցեղի բուժարարը, հինգշաբթի մահացել է հրազենային վնասվածքներից:

Տեղացիները սպանության մեջ մեղադրել են Կանադայի 41-ամյա քաղաքացի Սեբաստիան Պոլ Վուդորֆին, որն ապրում էր այդ շրջանում եւ օգտվում էր բուժարարաի ծառայություններից:

Ինքնադատաստանի տեսանյութը տարածվել է սոցցանցերով, որից հետո ոստիկանները կարողացել են գտնել Վուդորֆի մարմինը: Տեսանյութում երեւում է, ինչպես է Վուդորֆի նման մարդը տնքում ջրափոսի մեջ, նրա վրա պարան են գցում եւ սկսում են քարշ տալ: Շուրջը մարդիկ են կանգնած եւ դիտում են:

Պերուում 81-ամյա Օլիվիա Արեվալոյի սպանությունը ալեկոծել է հասարակությանը տեղական համայքների ղեկավարների չբացահայտված սպանություններից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պերու  


Վերնագիրի այլ պիտակները