ԿԺԴՀ-ի հետ գագաթնաժողովը խաղաղության նոր դարաշրջան կբացի. Սեուլ

21:00   23 Ապրիլ 2018    1866

Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների հանդիպումը, որը ծրագրված Է ապրիլի 27-ին, կարող Է նոր դարաշրջանի սկիզբ դառնալ երկու երկրների պատմության մեջ:

Այդ մասին, ինչպես հաղորդել Է Hayatsk.info-ը, ասված Է Հարավային Կորեայի ԱԳ նախարար Կան Գյոն Հվայի տեսաուղերձում, որը ապրիլի 23-ին հրապարակվել Է արտաքին քաղաքական գերատեսչության Twitter-ում:

«Ցանկանում եմ՝ բոլորն իմանան, որ այս պահին կերտվում Է Կորեական թերակղզու նոր պատմությունը»,-ընդգծել Է Կան Գյոն Հվան: «Երկու երկրների ղեկավարները միջկորեական գագաթնաժողովում կհանդիպեն ապրիլի 27-ին: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Կիմ Չեն Ընին կողջունի Փհանմունջոմի հարավային կողմում: 70 տարվա ընթացքում առաջին անգամ Հյուսիսի գերագույն ղեկավարը կլինի Հարավային Կորեայում, եւ դա կլինի երկու կողմերի ղեկավարների պատմության մեջ երրորդ հանդիպումը»,-ընդգծել Է նախարարը:

«Դա կլինի հիրավի պատմական իրադարձություն, որը կարող Է վերջապես կայուն խաղաղություն բերել Կորեական թերակղզի եւ դրանով իսկ կատարել մեր ազգի նվիրական երազանքը»,-հավելել Է Կան Գյոն Հվանը: Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը ապրիլի 23-ին լրագրողներին հայտարարել Է, որ Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ գագաթնաժողովը կսկսվի ապրիլի 27-ի առավոտյան եւ պաշտոնական ընթրիք կներառի Փհանմունջոմ սահմանային կետի հարավկորեական կողմում: Նրա խոսքով՝ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք Է բերվել կորեական երկու պետությունների ներկայացուցիչների՝ ապրիլի 23-ին անցկացված աշխատանքային բանակցություններում: «Հարավն ու Հյուսիսն ընդհանուր առմամբ աշխատանքային մակարդակով երկխոսության երեք փուլ են անցկացրել ապրիլի 27-ի գագաթնաժողովի արձանագրության, անվտանգության եւ ԶԼՄ-ներում դրա լուսաբանման հարցերի շուրջ: «Այսօր ձեռք բերվեց վերջնական համաձայնություն»,-նշել Է նա:

Վարչակազմի ներկայացուցիչը նաեւ հայտնել Է, որ ԿԺԴՀ-ն համաձայնել Է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպման մի մասը հեռարձակվի հեռուստատեսային ուղիղ եթերով: Այդ նպատակով հարավկորեացի լրագրողները մուտքի հնարավորություն կստանան Փհանմունջոմի հյուսիսային մաս:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԿԺԴՀ   Սեուլ  


Վերնագիրի այլ պիտակները