Պուտինը թույլատրել է պատիվը վարկաբեկող կայքերն արգելափակել

22:21   23 Ապրիլ 2018    1626

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Lenta"-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս դատական կատարածուներին պահանջել արգելափակել այն կայքերը, որոնք հրաժարվել են ջնջել քաղաքացիների կամ կազմակերպությունների պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկող տեղեկությունները:

Օրենքի համաձայն՝ տուժողը կարող է պահանջել հեռացնել նման տվայլները: Եթե կայքն անտեսի դատարանի որոշումը, դատական կատարածուն իրավունք ունի կայքի արգելափակման մասին որոշում կայացնել եւ այն «Ռոսկոմնադզոր» ուղարկել:

Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ «օրենքի իրականացումը կնպաստի այն անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը, ում պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը տուժել են իրականությանը չհամապատասխանող բացասական տեղեկությունների տարածման արդյունքում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները