Միջուկային զինաթափումը բանակցությունների գլխավոր նպատակն է. Սպիտակ տուն

22:56   23 Ապրիլ 2018    1622

Միջուկային զինաթափումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի բանակցությունների գլխավոր նպատակն է:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Ամերիկայի ձայն"-ին, այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

«Նրանք արդեն որոշ քայլեր են ձեռնարկել, որոնք մենք դրական ենք համարում, բայց պարզ է, որ մեզ երկար ճանապարհ է սպասվում, եւ մենք կանգ չենք առնի», - ասել է նա:

Նրա խոսքով՝ «Փհենյանի վրա առավելագույն ճնշման քարոզարշավը շարունակվելու է»: «Մենք ուզում ենք կոնկրետ քայլեր տեսնել միջուկային զինաթափման ուղղությամբ, բայց ես չեմ ցանկանում վաղաժամ հայտարարություններ անել բանակցությունների մասին, որոնք կվարի նախագահը», - ասել է Սանդերսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Հս.Կորեա   Սպիտակ-տուն  


Վերնագիրի այլ պիտակները