Նախագահի Թուրքիա այցի ծրագիրը հրապարակվել է

09:14   24 Ապրիլ 2018    1989

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ապրիլի 24-ին պաշտոնական այցով կժամանի Թուրքիա:

Ինչպես հաղորդում է Hayatsk.info-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամլո ծառայությունը:

Նշվել է, որ նախագահ Իլհամ Ալիեւի այցը նախատեսվում է ապրիլի 24-25-ը:
Նախագահը կհանդիպի նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եւ կմասնակցի Թուրքիայի եւ Ադրբեջանի բարձր մակարդակի 7-րդ ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին:

Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ միջազգային հարցերը:

Նշենք, որ սա նախագահ Իլհամ Ալիեւի առաջին արտասահմանյան այցն է, որը տեղի կունենա ապրիլի 11-ի ընտրություններից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները