Սա կենսունակ տարբերակն է Փհենյանի համար. Մոգերինի

12:57   24 Ապրիլ 2018    2012

«Մեծ յոթնյակի» երկրներն ակնկալում են Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացում միջուկային փարձարկումները դադարեցնելու մասին Փհենյանի հայտարարությունից հետո։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասված է «Մեծ յոթնյակի» արտաքին գործերի նախարարների եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի համատեղ հայտարարությունում:

Հայտարարությունում նշվում է, որ այժմ Հյուսիսային Կորեան պետք է ցույց տա «ապամիջուկայնացման շուրջ հստակ գործողություններ» եւ շեշտվում է, որ համաշխարհային հանրությունը չի ընդունում Հյուսիսային Կորեային միջուկային զենքով։ «Մենք նաեւ Հյուսիսային Կորեային հասկացնել ենք տվել, որ դիվանագիտական լուծումը, որը կտանի զանգվածային ոչնչացման զենքի եւ հրթիռների, ինչպես նաեւ դրանց հետ կապված ձեռնարկությունների ամբողջական, հաստատված եւ անշրջելի ոչնչացմանը։ Սա Հյուսիսային Կորեայի համար միակ կենսունակ տարբերակն է, ինչը կբերի ամբողջ միջազգային հանրության լավագույն ապագային»,–նշված է հայտարարությունում։

ԱԳ նախարարները կոչ են անում Փհենյանին հետեւել ՄԱԿ բոլոր բանաձեւերին եւ հրաժարվել վնասակար հաքերային գործունեությունից: Հակառակ դեպքում, երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները ոչ միայն չեն վերացվի, այլ նաեւ կխստացվեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հս-Կորեա   G7  


Վերնագիրի այլ պիտակները