Թուրքիան կօգնի Վրաստանին՝ արդիականացնել Մարնեուլիի օդանավակայանը

14:59   24 Ապրիլ 2018    1903

Թուրքիան կօգնի Վրաստանին արդիականացնել Մարնեուլիի օդանավակայանը։

Այս նպատակով Թուրքիայի կառավարությունը Վրաստանին 5,5 միլիոն թուրքական լիր է հատկացրել։ Նույն նպատակով ծախսվելու է նաև նախորդ տարիներին հատկացված, բայց դեռևս չիրացված 3,88 միլիոն դոլարը։

Արդեն հայտնի է որ 5,5 միլիոնից 1 միլիոնը ծախսվելու է Մարնեուլիի օդանավակայանի արդիականացման վրա, մնացած 4,5 միլիոն թուրքական լիրը, ինչպես նաև 3,88 միլիոն դոլարը պետք է ներդրվեն ռազմական ճարտարագիտական դպրոցի ստեղծման համար, սակայն որոշակի պայմաններով։ Պայմանագրում նշված է, որ Վրաստանը կարող է ապրանքները ձեռք բերել միայն Թուրքիայում գործող ընկերություններից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները