Լոնդոնը՝ կապույտի մեջ - լուսանկարներ

19:19   24 Ապրիլ 2018    1103

Բրիտանական գահի 5-րդ ժառանգի ծնվելու առթիվ Լոնդոնի տեսարժան վայրերը՝ Թաուերի կամուրջը, «Ոսկե հոբելյանական կամուրջները», «Լոնդոնի աչք» հայտնի ատրակցիոնը՝ պտտաօղակը, լուսավորվել են կապույտ լույսերով, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հիշեցնենք, որ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն ապրիլի 23-ին լույս աշխարհ է բերել երրորդ երեխային՝ արու զավակ։ Քենսինգթոնյան պալատի փոխանցմամբ՝ բրիտանական գահի 5-րդ ժառանգը ծնվել է տեղի ժամանակով ժամը 11:00-ին: Նա կշռում է 3.8 կգ:

Երեկ հաղորդվել էր, որ երեխայի հայրը՝ արքայազն Ուիլյամը, ներկա է եղել ծննդաբերությանը:

Այժմ փոքրիկին կտրվի Քեմբրիջի արքայազն կոչումը:

Հայտնի է, որ զույգի առաջնեկը ծնվել է 2013թ., իսկ երկրորդ երեխան՝ 2015թ.:

Hayatsk.info

Լուսանկար


Հեշթեգներ: Աշխարհ   Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները