Ֆրանսիայի ոստիկանությունը կալանավորել է Bolloré ընկերությունների խմբի ղեկավարին

20:14   24 Ապրիլ 2018    1088

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "AFP"-ին, Ֆրանսիայի ոստիկանությունը կալանավորել է միլիարդատեր, արդյունաբերող եւ Bolloré ընկերությունների խմբի ղեկավար Վենսանա Բոլորեն։

Նա կասկածվում է Արեւմտյան Աֆրիկայի նավահանգստային տարածքների բաշխման ժամանակ կոռուպցիայի մեջ։

Լրատվամիջոցների տվյալներով՝ ներկայումս Բոլորեին հարցաքննում են Ֆրանսիայի Նանտեր քաղաքի կոռուպցիայի եւ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի գրասենյակում։

Նշվում է, որ քննիչները պետք է ուսումնասիրեն Bolloré խմբի մասնաճյուղի՝ Աֆրիկայում Havas ընկերության՝ Լոմե (Տոգո) եւ Կոնակրի (Գվինեա) նավահանգիստների կառավարման լիցենզիայի ստացման մեթոդները։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները