Սինձո Աբեն խոսել է Տոկիոյի եւ Փհենյանի հարաբերությունների մասին

20:40   24 Ապրիլ 2018    1109

Հյուսիսային Կորեայի, Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի առաջիկա գագաթաժողովներում հաջողությունից է կախված է Տոկիոյի եւ Փհենյանի միջեւ հարաբերությունների կարգավորումը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Reuters"-ին, այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինի հետ զրույցում:

Նրա խոսքով՝ բարձր մակարդակի հանդիպումների հաջողությունը կարող է հանգեցնել ինչպես Հյուսիսային Կորեայի միջուկային եւ հրթիռային ծրագրերի հարցի լուծմանը, այնպես էլ օգնել ԿԺԴՀ-ի կողմից առեւանգված ճապոնացիների խնդրի լուծմանը: Աբեն նշել է, որ այդ դեպքում Տոկիոյի եւ Փհենյանի համար հնարավորություն կստեղծվի անցյալը հաղթահարելու եւ հարաբերությունները կարգավորելու համար:

Նա նաեւ խնդրել է Հարավային Կոերայի նախագահին Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ժամանակ քննարկել ճապոնացիների առեւանգման հարցը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սինձո-Աբե   Տոկիո   Փհենյան  


Վերնագիրի այլ պիտակները