Մոսկվան դժգոհ է «Սկրիպալների գործով» Լոնդոնի պատասխաններից

20:56   24 Ապրիլ 2018    1153

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "РИА Новости"-ին, քիմիական զենքն արգելող կազմակերպությունում (ՔԶԱԿ) ռուսական կողմին չի բավարարել Լոնդոնի ներկայացրած պատասխանները ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործով:

«Բրիտանական կողմից ստացված նյութերը մեզ չեն բավարարում: Մեզ, անշուշտ, ժամանակ պետք կգա առավել մանրամասն վերլուծություն անելու համար: Առաջին տպավորությունն այն է, որ բրիտանացիները պատասխաններ չեն տվել կարևոր հարցերին, որոնք մենք առաջադրել էինք»,- ասվում է հայտարարության մեջ:

Այսօր ավելի վաղ ռուսական կողմը հայտնել էր, որ ստացել է Լոնդոնի պատասխանները Սկրիպալների թունավորման գործով:

Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը ՔԶԱԿ-ում հայտարարել էր, որ Լոնդոնը պատրաստ է մինչև ապրիլի 23-ը պատասխանել Մոսկվայի բոլոր հարցերին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա   Լոնդոն  


Վերնագիրի այլ պիտակները