ԵՄ-ում նախազգուշացրել են ռազմական իրավիճակի սրման վտանգի մասին

21:07   24 Ապրիլ 2018    1211

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Russia Today"-ին, Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին չի բացառել ռազմական լարվածության սրումը սիրիական տարածքում:

«Ռազմական էսկալացիան սպառնում է մեծանալ և էլ ավելի խորանալ»,- հայտարարել է Մոգերինին:

Վերջինս հավելել է, որ երկրի ապագան կորոշեն երկրի բնակիչները: «Սիրիան շախմատի խաղատախտակ չէ: Սիրիան սիրիացիներին է պատկանում, և միայն նրանք կարող են որոշել իրենց երկրի ապագան», - ասել է Մոգերինին:

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարներն ավելի վաղ հավանության էին արժանացրել քիմիական զինաթափման մասին հայտարարությունը, որով կոչ է արվում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների անկախ հետաքննություն անցկացնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Սիրիա   Մոգերինի  


Վերնագիրի այլ պիտակները