Գազպրոմը հայտարարել է գազատարի կառուցման պատրաստակամության մասին

21:19   24 Ապրիլ 2018    1139

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը չի բացառում «Հյուսիսային հոսք-3» գազատարի կառուցումը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "РИА Новости"-ին, այս մասին հայտարարել է ընկերության կառավարման խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը:

Ընկերությունից մեկ անգամ չէ, որ հայտնել են, որ պատրաստ են Եվրոպային այնքան գազ մատակարարել, որքան անհրաժեշտ կլինի:

«Մենք համալրվող պահուստներ ունենք, մենք տրանսպորտ ունենք, մենք նոր տրանսպորտային երթուղիներ ենք մշակում: Եթե Եվրոպան հայտարարի իր պահանջարկի մասին, պատրաստ լինի համապատասխան պայմանագրեր ստորագրել, ապա ես չեմ բացառում, որ նոր գազատրանսպորտային պայմանագրեր անհրաժեշտ կլինեն, օրինակ՝ «Հյուսիսային հոսք-3»-ը», - ասել է Մեդվեդևը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գազպրոմ   «Հյուսիսային-հոսք-3»  


Վերնագիրի այլ պիտակները