Բրիտանացի բլոգերը երկինք ուղարկված և վերադարձած հաց է կերել. VIDEO

21:33   24 Ապրիլ 2018    1187

Hayatsk.info-ն հայտնում է, որ Բրիտանացի տեսաբլոգեր Թոմ Սքոթը որոշել է ստուգել, թե ինչ կլինի սխտորով հացի հետ, եթե այն գտնվի տիեզերքում:

Փորձի տեսանյութը հրապարակվել է բլոգերի պաշտոնական կայքում:

«Սքոթը հրավիրվածների հետ կապել է հացը օդապարիկին և ուղարկել երկինք: Երկու ժամում օդապարիկը 35 կմ բարձրացել է՝ հայտնվելով մթնոլորտի վերին շերտում, այնուհետև վերադարձել է Երկիր: Հացի «թռիչքը» տեսանկարահանվել է: Հացի վայրէջքի ուղղությանը հետևելու համար նաև թռչող սարքին GPS հաղորդիչ է ամրացվել:

Բլոգերը և նրա խումբը կերել են հացից և պնդում են, որ այն համային փոփոխության չի ենթարկվել, բայց սառած վիճակում է եղել, կարծես նոր էին հանել սառնարանից:



Hayatsk.info

Հեշթեգներ: Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները