Facebook-ը առաջին անգամ հրապարակել է հաղորդագրությունները հեռացնելու կանոնները

21:48   24 Ապրիլ 2018    1104

Hayatsk.info-ն հայտնում է, որ Facebook սոցիալական ցանցի ղեկավարությունը առաջին անգամ հրապարակել է ներքին կանոններ, որոնք վերաբերում են աշխատակիցներին, ովքեր պետք է հետևեն հաղորդագրություններին կամ արգելափակեն օգտատերերին:

Փաստաթուղթը պարունակում է վեց գլուխներ`«Բռնություն և հանցավոր վարքագիծ», «Անվտանգություն», «Կասկածելի բովանդակություն»,

«Ամբողջականություն ու վավերականություն», «Մտավոր սեփականության իրավունքների պահպանում» և «Հարցումներ բովանդակության մասին»:

Գործոնների թվում, որոնք կարող են հանգեցնել հաղորդագրությունների հեռացմանը, առկա են նաև «արժանահավատ սպառնալիքները», ահաբեկչության աջակցությունը, օգտատիրոջ կամ նրա համախոհի կողմից հանցագործության խոստովանությունը, այլ անձնաց մասին անձնական տեղեկությունների հրապարակումը, երեխաների մերկ լուսանկարների տեղադրումը կամ սեռական բնույթի պատկերները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները