Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է «անկեղծ եւ արժանավոր» մարդ

22:21   24 Ապրիլ 2018    1011

Փհենյանը ցանկանում է հանդիպումը որքան հնարավոր է շուտ անցկացնել:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին անվանելով «շատ անկեղծ եւ արժանավոր մարդ», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Կիմ Չեն Ընի հասցեին Թրամփի գովասանքը հակադրվում է նախորդ մեկնաբանությունների հետ, երբ նա Հյուսիսային Կորեայի առաջնորդին «փոքրիկ մարդ-հրթիռ» էր անվանել:

Երկու ղեկավարների հանդիպումը նախատեսվում է մայիսի վերջին կամ հունիսի սկզբին: Այս շաբաթվա վերջին կկայանա Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդի հանդիպումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները