ԵԽ ղեկավարը դեմ է Ռուսաստանի բացառմանը. ԶԼՄ-ներ

22:54   24 Ապրիլ 2018    979

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հակված է Ռուսաստանին Եվրախորհրդում պահելու գաղափարին՝ չնայած այս երկրի հետ առկա խնդիրներին:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "korrespondent.net"-ին, այս մասին նա ասել է ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում Ստրասբուրգում տեղի ունեցած պատգամավորների հարցերին պատասխանելիս:

«Ես շարունակում եմ հակված մնալ Եվրոպայի Խորհրդից Ռուսաստանին չբացառելու գաղափարին»,- ընդգծել է նա: Յագլանդը մասնավորապես նշել է, որ Եվրոպայի խորհրդից անդամ պետության դուրս գալու որոշումը կարող է ընդունվել միայն ԵԽ Նախարարների կոմիտեում:

«Անդամ պետությունը մնում է (կազմակերպության կազմում) այնքան, մինչև անդամ պետությունները չեն ընդունում հակառակ որոշումը», – ընդգծել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները