Այսօր Պինգվինների համաշխարհային օրն է

09:19   25 Ապրիլ 2018    1017

Ապրիլի 25-ը ամենամյա բնապահպանական տոն է՝ Պինգվինների համաշխարհային օրը, որը մարդկանց կոչ է անում հիշել մեր մոլորակի կենդանական բազմազանության պահպանման մասին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հարավային կիսագնդի կենդանական բազմաբազնության մեջ կա մի յուրահատուկ թռչուն, որի դերն այս շրջանի բնության մեջ շատ նշանակալի է: Ինչպես Սպիտակ արջին են անվանում Հյուսիսային բեւեռի խորհրդանիշ, այս թռչունին էլ վստահությամբ կարելի է անվանել Անտարկտիդայի խորհրդանիշներից մեկը:

Խոսքն իհարկե պինգվինների մասին է: Պինգվինները (լատիներենից Spheniscidae) ծովային չթռչող թռչունների ընտանիք են, որի ներկայացուցիչները լավ լողում են եւ սուզվում: Ընտանիքում 18 հազար ժամանակակից պինգիններ կան: Նրանցից ամենամեծը կայսերական պինգվինն է, նրա հասակը կարող է հասնել 120 սմ-ի, իսկ քաշը՝ 40 կգ-ի: Ամենափոքր ներկայացուցիչը փոքր պինգվինն է, որը չափահաս մարդու ծնկից բարձր չէ, իսկ նրա քաշը գերազանցում է 2.5 կգ-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Պինգվին  


Վերնագիրի այլ պիտակները