Ռուսաստանը և Իրանը խնդիրներ են ստեղծում․ Թրամփ

09:21   25 Ապրիլ 2018    1002

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանին և Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքում խնդիրներ ստեղծելու մեջ։

Այս մասին նա ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Որտեղ էլ որ գնաք, հատկապես Մերձավոր Արևելքում, բոլոր խնդիրների հետևում Իրանն է կանգնած։ Եմենը, Սիրիան՝ դրանց հետևում Իրանն է կանգնած։ Այժմ, ցավոք, Ռուսաստանն ավելի ու ավելի է մասնակցում դրան»,-հայտարարել է Թրամփը։

Նա նաև հավելել է, որ «ըստ երևույթին, ցանկացած խնդրի հետևում կանգնած է Իրանը»։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները