ԱՄՆ-ն մտադիր է «մեկուսացնել» Իրանին Միջերկրական ծովից

09:24   25 Ապրիլ 2018    1015

ԱՄՆ-ն Իրանին թույլ չի տա հասանելիություն ունենալ Միջերկրական ծովին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք հզոր պատնեշ կդնենք Միջերկրական ծովի առջև, ինչն, իմ կարծիքով շատ կարևոր է, որովհետև եթե մենք դա չանենք, Իրանն անմիջական հասանելիություն կստանա Միջերկրական ծովին, իսկ դա չպետք է տեղի ունենա»,-համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Թրամփը։

Սակայն նա չի հստակեցրել, թե իրենից ինչ է ներկայացնելու այդ պատնեշը և երբ կկառուցվի։

Թրամփը նաև ընդգծել է, որ Իրանն աննախադեպ բարձր գին կվճարի՝ ԱՄՆ-ին ուղղված սպառնալիքների դեպքում։

«Եթե Իրանը որևէ կերպ սպառնա մեզ, այնպիսի գին կվճարի, որը շատ քիչ երկրներ են վճարել»,-ասել է Թրամփը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները