Մակրոնը մտադիր է Իրանի հետ միջուկային գործարքի նոր համաձայնագիր մշակել

09:27   25 Ապրիլ 2018    1024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է աշխատել իրանական միջուկային ծրագրի նոր համաձայնագրի վրա։

Այս մասին նա հայտարարել է ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ տված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Ամիսներ շարունակ ես ասում եմ, որ սա բավարար համաձայնագիր չէ, բայց այն, ամեն դեպքում, օգնում է մեզ վերահսկել միջուկային ակտիվությունը։ Մենք կցանկանայինք սկսել աշխատել Իրանի հետ նոր համաձայնագրի վրա»,– նշել է Մակրոնը։

Նրա խոսքերով՝ Փարիզն ու Վաշինգտոնը ի սկզբանե միևնույն դիրքորոշումը չեն ունեցել Իրանի հարցով։ Սակայն նա նաև ավելացրել է, որ Թրամփի հետ մանրամասն քննարկել է այս թեման։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ   Ֆրանսիա   Մակրոն  


Վերնագիրի այլ պիտակները