Facebook-ը «հակաահաբեկչական խմբի» հաստիքակազմը ավելացրել է

09:42   25 Ապրիլ 2018    953

Facebook ընկերությունն իր այն աշխատակիցների հաստիքակազմը, որոնք պայքարում են համանուն ցանցում ահաբեկչական բովանդակության տեղեկատվության զետեղման դեմ, 150-ից ավելացրել է մինչեւ 200:


Այս տարվա առաջին եռամսյակում բացահայտվել են 1,9 միլիոն փոստեր, որոնք պատկանել են ԴԱԻՇ եւ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումների կողմնակիցներին: Այդ մասին ընկերությունը հայտնել է իր կայքում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«(Վնասաբեր կոնտենտի) բացահայտման տեխնոլոգիան կարեւորագույն դեր է խաղում այս բնագավառում առաջընթացի հասնելու գործում, ուստի մեր հակաահաբեկչական թիմն անցյալ տարվա հունիսի 150 մարդուց այժմ ավելացել է մինչեւ 200: Այս թիմի թվակազմը կաճի»,- ճշտել է Facebook-ը:

«Առաջին եռամսյակում մենք հարկ եղած գործողություններ են ձեռնարկել ԴԱԻՇ-ի եւ «Ալ Քաիդայի» կոնտենտի 1,9 միլիոն նմուշների նկատմամբ, դա կրկնակի շատ է, քան նախորդ եռամսյակում»,- հավելել են ընկերությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները