Ֆրանսիայում միլիարդատեր է կալանավորվել

09:51   25 Ապրիլ 2018    988

Ֆրանսիացի միլիարդատեր, արդյունաբերող եւ Bolloré ընկերությունների խմբի ղեկավար Վենսան Բոլլորեն ապրիլի 24-ին, ձերբակալվել է Արեւմտյան Աֆրիկայում նավահանգստային տարածքների բաշխման մեջ կոռուպցիայի կասկածանքով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրներին վկայակոչելով՝ հաղորդում է RFI գործակալությունը: Ֆրանսիացի քննիչները ուսումնասիրում են Havas-ի գործունեությունը (Bolloré խմբի մասնաճյուղ) Աֆրիկայում, մասնավորապես Լոմեում (Տոգո) եւ Կոնակրիում (Գվինեա) նավահանգիստների կառավարման համար լիցենզիայի ձեռքբերման մեթոդները:

Պաշտոնական հաղորդագրության մեջ Bolloré խմբի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ երբեք խախտումներ թույլ չեն տվել եւ գործել են օրենքի շրջանակում:

AFP-ն հիշեցնում է, որ 2016-ի ապրիլին Bolloré-ի գլխավոր գրասնեյակում արդեն այս գործով խուզարկություններ են կատարվել:

Bolloré-ի բաժնետոմսերի արժեքը միլիարդատիրոջ ձերբակալման մասին լուրից հետո 5 տոկոսով նվազել է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները