Վաշինգտոնին արգելել են օգնել Սիրիայի իշխանություններին

09:54   25 Ապրիլ 2018    1004

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել, որը երկրին արգելում է օգնություն ցուցաբերել Բաշար Ասադին ենթակա Սիրիայի տարածքներում։

«Միացյալ Նահանգների քաղաքականությունն այնպիսին կլինի, որ Սիրիայի շուտափույթ վերականգնման, վերակառուցման և կայունացման համար օգնությունը կօգտագործվի ժողովրդավարական Սիրիայում կամ երկրի այն շրջաններում, որոնք ենթակա չեն Բաշար Ասադի կամ նրա հետ կապված ուժերի գերիշխանությանը»,-նշվում է փաստաթղթում։

Օրինագծի համաձայն՝ Վաշինգտոնն ամեն դեպքում կարող է Դամասկոսին օգնություն ցուցաբերել, բայց իշխանությունները պետք է հիմնավորեն դա և ապացուցեն, որ «Ասադը դադարեցրել է խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառույցների վրա հարձակումները»։ Որպես բացառություն՝ ԱՄՆ-ին թույլ են տվել գործել խաղաղ բնակիչների շահերից ելնելով, եթե խոսքը մարդասիրական օգնությանն է վերաբերում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Սիրիա   Վաշինգտոն  


Վերնագիրի այլ պիտակները