Կարեն Կարապետյանը շոումեն է, Նիկոլն է մեր առաջնորդը- VIDEO

09:59   25 Ապրիլ 2018    1293

Հայաստանի վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի ներկայացրած հրաժարականից հետո «Առաջին լրատվական»-ը փորձեց պարզել, թե ո՞ւմ են Հայաստանի քաղաքացիները տեսնում վարչապետի պաշտոնում։

Մեր հարցմանը մասնակցած քաղաքացիների գերակշիռ մասը նշում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի անունը։

Հայ քաղաքացիների համոզմամբ՝ իրականացված «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանը պետք է ղեկավարի Նիկոլ Փաշինյանը։

«Նիկոլ Փաշինյանն է մեր առաջնորդը․ նա ամբողջ Հայաստանին ուրախություն ու ժպիտ պարգևեց»,- շեշտեց քաղաքացիներից մեկը։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայասատան   Փաշինյան   Կարեն-Կարապետյան  


Վերնագիրի այլ պիտակները