Իրանը Պարսից ծոցի երկրներին առաջարկել է անվտանգության տարածաշրջանային ֆորում ստեղծել

10:21   25 Ապրիլ 2018    974

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Պարսից ծոցի երկրներին առաջարկել է անվտանության հարցերով տարածաշրջանային ֆորում ձևավորել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Մենք մեր հարևաններին, որոնք շատ պատերազմների միջով են անցել, առաջարկում ենք այդ հարցում միանալ մեզ»,-ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է Զարիֆը։

Նրա խոսքով՝ «հեգեմոնիայի պատրանքները կամ մյուսների անվտանգությունը խաթարելու հաշվին սեփական անվտանգությունն ապահովելու փորձերը» տարածաշրջանում զինված հակամարտությունների պատճառ են դառնում։ Դիվանագետն ասել է, որ ներկայում «կարևոր է նոր ուղղության անցում կատարելը»՝ տարածաշրջանում ամենաուժեղը դառնալու ձգտման փոխարեն։

Դիտորդներն ուշադրություն են դարձնում փաստին, որ ՄԱԿ-ի նստաշրջանի շրջանակում Զարիֆը հանդիպել է Գերմանիա ԱԳ նախարար Հեյկո Մաասոի հետ՝ կանցլեր Անգելա Մերկելի Վաշինգտոն այցի նախօրեին և նրա հետ քննարկել 2015-ին ձեռք բերված Իրանի ատոմային համաձայնագրի վերաբերյալ մի շարք հարցեր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իրան    


Վերնագիրի այլ պիտակները