Վաշինգտոնում նշել են Էլբայի վրա խորհրդային ու ամերիկացի զինվորների հանդիպման 73-րդ տարեդարձը

11:25   25 Ապրիլ 2018    1017

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Թոմաս Շենոնը ապրիլի 24-ին Վաշինգտոնի մերձակա Առլինգթոնի ազգային գերեզմանատանը ծաղկեպսակներ են դրել «Էլբայի ոգու» հուշակոթողին:

Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, երկու երկրներն այդպես են նշել պատմական իրադարձության 73-րդ տարեդարձը. 1945 թվականի ապրիլի 25-ին Գերմանիայում Էլբա գետի վրա հանդիպեցին խորհրդային ու ամերիկացի զինվորները, ինչը նշանավորեց ֆաշիստական Գերմանիայի մոտալուտ վերջնական պարտությունը: «Դժվար է գերագնահատել այդ իրադարձության կարեւորությունը»,- ասել է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը՝ դիմելով հավաքվածներին:

Նրա խոսքով՝ դա դարձավ այն բանի ապացույցը, որ երկու երկրները կարող են մարտնչել ընդհանուր թշնամու դեմ: Հուշակոթողին ծաղկեպսակներ ու ծաղկեփնջեր են դրել Վաշինգտոնում Ռուսասաստանի եւ ԱՊՀ-ի մի շարք երկրների, մասնավորապես, Հայաստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի եւ Բելառուսի դեսպանությունների աշխատակիցները, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմի ու ԱՄՆ-ի զինուժերի վետերանները, այդ թվում՝ այն իրադարձությունների մասնակիցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները