Չինաստանում առգրավվել են բիթքոինների «ստեղծման» համար օգտագործվող 600 համակարգիչներ

14:58   25 Ապրիլ 2018    1053

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Xinhua »-ին, Չինաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Տյանցզին կենտրոնական ենթակայության ոստիկանությունը առգրավվել է բիթքոինների «ստեղծման» համար օգտագործվող 600 համակարգիչներն այն բանից հետո, երբ տեղական էլեկտրացանցը հաղորդել է էլեկտրաէներգիայի սպառման անսովոր բարձր աստիճանի մասին:

Ոստիկանությունը առգրավվել է նաեւ 6 հզոր օդորակիչներ: Նշվում է, որ վերջին տարիներին սա քաղաքում էլեկտրաէներգիայի գողության ամենախոշոր դեպքն է: Մեկ կասկածյալ ձերբակալվել է, եւս 5-ի հանդեպ հետաքննություն է կատարվում:

Քաղաքին էլեկտրաէներգիա մատակարարող ընկերությունը վերջերս հայտնաբերել է ցանցում հանկարծակի տատանումներ եւ էլեկտրական գծերից մեկում զգալի էներգիայի կորուստներ, հաճախ նման երեւույթը վկայում է գծի ծանրաբեռնվածության մասին:

Բիթքոինների «ստեղծումը» էներգիայի մեծ ծախսեր պահանջում: Ոստիկանության տվյալներով՝ առգրավված 600 համակարգիչներն անհրաժեշտ էլեկտրաէներգիայով ապահովելու համար պետք էր ամսական հարյուր հազարավոր յուաններ վճարել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները