Պուտինի առաջարկած վարչապետի թեկնածուին կարող են մեկ օրվա ընթացքում հաստատել

15:13   25 Ապրիլ 2018    1098

Խորհրդարանականները, հավանաբար, կհաստատեն Ռուսաստանի վարչապետի թեկնածությունը երկրի նախագահի երդմնակալության հաջորդը օրը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Պետդումայի Պետական շինարարության եւ օրենսդրության կոմիտեի փոխնախագահ Միխայիլ Եմելյանովը, հաղորդում է «Վզգլադը»:

«Սովորաբար վարչապետի նշանակումը տեղի է ունենում նախագահի երդմնակալության արարողությունից հետո: Այդպես միշտ չէ եղել, այլ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի գալուց հետո, որի մեծ հեղինակությունը թույլ է տալիս արագորեն իրականացնել այդ ընթացակարգը: Համարվում է, որ դա նրա թեկնածությունն է, ինքը վստահում է նրան, իսկ Պուտինին մեծ թվով մարդիկ են վստահում, համապատասխանաբար, այդ մարդն շատ արագ անցնում է ընթացակարգերը», - ասել է Եմելյանովը:

«Այնպես, որ ամեն ինչ կախված է քաղաքական իրավիճակից: Եթե նախագահը մեծ հեղինակություն ունի, ապա դա արագ է լինում, գրեթե ավտոմատ կերպով: Եթե նախագահն այդպիսի ազդեցություն չունի, ապա ընթացակարգը շատ բարդ է, ավելի շուտ նախնական համաձայանեցումը», – պարզաբանել է նա:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի ընտրություններում 76.68 տոկոս ձայներով հաղթել էր Վլադիմիր Պուտինը: Պուտինի երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 7-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները