Ամերիկացի գիտնականները խոսել են ալկոհոլի անսպասելի վտանգի մասին

16:16   25 Ապրիլ 2018    1092

Նյու Յորքի համալսարանի մասնագետները զանգվածային հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում պարզել են, թե ինչպես է ալկոհոլը ազդում մարդու առողջության վրա:

Պարզվել է, որ սպիրտը բերանի խոռոչում պաթոգենային միկրոֆլորայի աճ է հարուցում: Դա բարձրացնում է լնդերի հիվանդության, քաղցկեղի մի քանի տեսակների և սրտանոթային հիվանդությունների հավանականությունը: Նման հետևություններ են արվել 55-78 տարեկան 1044 մարդու առողջական վիճակի հետազոտության արդյունքում: Նրանցից յուրաքանչյուրից բերնի խոռոչի միկրոֆլորայի նմուշ են վերցրել:

Մասնագետները համեմատել են 270 ալկոհոլ չօգտագործողների, 614 չափավոր չափավոր օգտագործողների և 160 մշտապես խմողների բերանի խոռոչի միկրոֆլորայի պատկերները:

Պարզվել է, որ ալկոհոլը միկրոֆլորայի փոփոխություն է հարուցել, ինչի արդյունքում ավելացել է Bacteroidales, Actinomyces և Neisseria մանրէների թիվը: Միևնույն ժամանակ նվազել է Lactobacillales մանրէների թիվը, որոնք կանխում են որոշ հիվանդությունների զարգացումը: Ընդ որում, փոփոխությունների աստիճանը կախված է սպիրտի օգտագործման քանակությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկա  


Վերնագիրի այլ պիտակները