Էրդողան. «Ընտրություններից հետո առաջին այցը կկատարեմ Ադրբեջան»

16:47   25 Ապրիլ 2018    1173

«Ես ուրախ եմ ողջունել Անկարայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ադրբեջանական պատվիրակությանը ժողովրդի եւ անձամբ իմ անունից»։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը `Անկարայում իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է Hayatsk.info-ն:

Էրդողանն ասել է. «Ադրբեջանում նախագահական ընտրություններում հաղթած Իլհամ Ալիեւը իր առաջին այցը կատարել է Թուրքիա եւ ես հատուկ շնորհակալություն եմ հայտնում նրան պաշտոնական այցի համար եւ շնորհավորում նրան ընտրություններում հաղթելու համար»:

Թուրքիան եւ Ադրբեջանը կհամագործակցեն ռազմական, տնտեսական եւ քաղաքական բնագավառներում: Եթե ես հաղթեմ հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո, ես առաջին արտասահմանյան այցը կկատարեմ Ադրբեջան »:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները