Իլհամ Ալիեւ. «Մեր նախագծերը մեծ քաղաքական իմաստ ունեն»

16:58   25 Ապրիլ 2018    1220

Հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր Անկարայում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Hayatsk.info-ն:

Երկրի ղեկավարը նշել է, որ այս նախագծերը մեծացնում են մեր ուժը, ամրապնդում են տարածաշրջանային համագործակցությունը եւ տարածաշրջանում կայունությունը: «Մեր համատեղ ծրագրերը ոչ միայն տնտեսական են: Նրանք շատ մեծ քաղաքական իմաստ ունեն: Այս նախագծերը այն նախագծերն են, որոնք ամրապնդում են անվտանգությունը: Համոզված եմ, որ այն ծրագրերը, որոնք մենք մտադիր ենք իրականացնել ապագայում, հաջողության կհասնի»:

Նախագահը նշել է, որ երկու երկրների միջեւ փոխադարձ ներդրումներն ավելի մեծ են։ Մինչ օրս Ադրբեջանը 14 մլրդ դոլար է ներդրել Թուրքիայի տնտեսության մեջ, եւ Թուրքիան ավելի քան 12 մլրդ դոլար է ներդրել Ադրբեջանի տնտեսությանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիեւ  


Վերնագիրի այլ պիտակները