Մեքսիկայի զբոսաշրջության նախարարը խոսել է մարիխուանայի օրինականացման օգտին

17:38   25 Ապրիլ 2018    1049

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Մեքսիկայի զբոսաշրջության նախարար Էնրիկե դե լա Մադրիդը նորից խոսել է մարիխուանայի շրջանառության օրինականացման մասին:

Նախարարի խոսքով՝ արտասահմանցի զբոսաշրջիկն էլ ավելի մեծ վտանգի է ենթարկվում, անօրինական վաճառողներից մարիխուանա գնելով:

Մեքսիկայի իշխանությունների տվայլներով՝ 2017-ից սկսած, Բահա Քալիֆորնիա Սուր եւ Կինտանա Ռոո զբոսաշրջային նահանգներում հանցավոր դրությունը սրվել է:

Հիմնական պատճառը տեղական խմբավորումների միջեւ պայքարն է՝ թմրամիջոցների շուկայի վերահսկման համար, այդ թվում հերոինի, մարիխուանայի եւ կոկաինի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները