Դանիացի գյուտարարը ցմահ ազատազրկման է դատապարտվել

17:46   25 Ապրիլ 2018    988

Կոպենհագենի դատարանը չորեքշաբթի հրապարակել է Նաուտիլուս սուզանավի վրա, որը կառուցել էր դանիացի ինժեներ եւ գյուտարար Պետեր Մադսենը, լրագրող Կիմ Վալի մահվան գործի վերաբերյալ դատավճիռը:

Դանիացին մեղավոր է ճանաչվել կնոջ սպանության եւ ծանրացուցիչ հանգամանքներում նրա հանդեպ սեռական բռնության կատարման համար:

Դատարանը Մադսենին դատապարտել է ցմահ ազատազրկման:

Մադսենը հերքում էր, որ մեղավոր է, խոստովանելով միայն, որ Վալի դիակը նետել է ծով այն բանից հետո, երբ կինը, մահացել է սուզանավի ներսում շմոլ գազից թունավորվելով:

Մեղադրյալը պնդում էր, որ ինքն այդ ժամանակ դրսում է եղել: Քանի որ Մադսենը անդամատել էր կնոջ մարմինը, նա մեղադրվել է նաեւ դիակի հանդեպ անարգության համար:

Կիմ Վալն անհետ կորել էր օգոստոսի 10-ին՝ դանիացու հետ, որից մինչ այդ հարցազրույց էր վերցրել, ծովային զբոսանքի գնալով: Նրանք Կոպենհագենից մեկնել էին Մադսենի սուզանավով, որը հաջորդ օրը խորտակվել էր: Հետագայում Վալի անամատված դիակը հայտնաբերվել էր ծովի հատակին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դանիա  


Վերնագիրի այլ պիտակները