Հռոմի Պապը հավաստիացրել է, որ անձամբ է աղոթելու Հրվ. Կորեայի եւ ԿԺԴՀ-ի հաշտեցման համար

17:56   25 Ապրիլ 2018    1101

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հույս է հայտնել, որ միջկորեական գագաթաժողովը, որը կկայանա ապրիլի 27-ին Փհանմունջում, Կորեայի Հնարապետության եւ ԿԺԴՀ-ի միջեւ հաշտության ուղու սկիզբը կդնի:

«Այս հանդիպումը հարմար առիթ է թափանցիկ երկխոսություն եւ հաշտության կոնկրետ ուղի սկսելու համար՝ կորեական թերակղզում եւ ամբողջ աշխարհում խաղաղություն ապահովելու համար», — Վատիկանում ասել է նա:

Ֆրանցիսկոսը հավաստիացրել է, որ աղոթելու է արագ հաշտեցման համար, որին, ըստ նրա, անհամբեր սպասում է կորեական ժողովուրդը:

«Սուրբ աթոռը աջակցում եւ խրախուսում է ցանկացած օգտակար եւ անկեղծ նախաձեռնություն՝ ավելի լավ ապագայի եւ ազգերի միջեւ բարեկամության կառուցման համար», — ասել է նա:

Դիմելով քաղաքկան գործիչներին, որոնք անմիջական պատասխանատվությու ունեն գագաթաժողոի հաջողության համար, Հռոմի Պապը կոչ է արել նրանց քաջության հույս ցուցաբերել եւ վստահությամբ գնալ սկսված ճանապարհով:

Հեշթեգներ: Հռոմի-Պապ   ԿԺԴՀ   Հրվ-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները