Թրամփը հաստատել է Իրանի նկատմամբ կոշտ քաղաքականություն վարելը

18:18   25 Ապրիլ 2018    941

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի կոշտ քաղաքականությունը։ Իրանին ոչ մի դեպքում պետք չէ թույլ տալ աշխատել ատոմային զենքի ուղղությամբ։ Այս մասին Թրամփը հայտարարել է Վաշինգտոնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մամլո ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։ Սպիտակ տան ղեկավարը Թեհրանին նաև լուրջ հետևանքներով է սպառնացել, եթե նա վերսկսի միջուկային ծրագիրը։

Թրամփի կարծիքով՝ Մերձավորև Արևելքի շատ խնդիրների հետևում կանգնած է Իրանը։ Նա այդ տարածաշրջանի երկրներին կոչ է արել ահաբեկչության դեմ պայքարին ավելի մեծ միջոցներ հատկացնել, որին, ԱՄՆ նախագահի խոսքով, աջակցում է Թեհրանը։

Մակրոնն իր հերթին ընդգծել է, որ ակնհայտ է՝ Ֆրանսիան Իրանի միջուկային ծրագրի շուրջ այլ դիրքորոշում ունի։ «Իրանի հարցում մենք միամիտ չենք»,-նշել է Ֆրանսիայի առաջնորդը։

Նա նաև հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր բանակցությունների պատրաստակամության մասին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ   Մակրոն    


Վերնագիրի այլ պիտակները