Իտալիայի պատվավոր նախագահ Ջորջո Նապոլիտանոն սրտի վիրահատություն Է տարել

18:50   25 Ապրիլ 2018    1056

Իտալիայի պատվավոր նախագահ, ցմահ սենատոր Ջորջո Նապոլիտանոն սրտի վիրահատություն Է տարել: Ինչպես ապրիլի 25-ին բուժարարողությունը, որը կատարվել Է մայրաքաղաքի «Սան Կամիլլո» հիվանդանոցում, ավարտվել Է հաջողությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Վիրահատությունն անցել Է շատ հաջող, վերականգնվել Է սրտի աշխատանքը, եւ հիվանդը գտնվում Է կայուն վիճակում»,- հայտարարել Է սրտավիրաբույժ Ֆրանչեսկո Մուզումեչին, որը կատարել Է վիրահատությունը:

Նապոլիտանոն եղել Է Իտալիայի Կոմունիստական կուսակցության ղեկավարներից մեկը: 1996 – 1998 թվականներին զբաղեցրել Է ներքին գործերի նախարարի պաշտոնը Ռոմանո Պրոդիի կառավարությունում: 2006 թվականին ականավոր քաղաքական գործիչն ընտրվել Է նախագահ: Նա դարձել Է Իտալիայի պետության առաջին ղեկավարը, որը վերընտրվել Է երկրորդ ժամկետով. 2013 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնց արդյունքում բարդ քաղաքական իրադրություն Էր ստեղծվել: Նապոլիտանոն 2015 թվականին վաղաժամկետ պաշտոնաթողություն Էր խնդրել՝ վկայակոչելով զառամյալ տարիքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները