Ֆրանսիայում խանութներից կանհետանան բուսական երշիկները

19:12   25 Ապրիլ 2018    976

Ֆրանսիայի խանութներում արգելել են վաճառել բուսական երշիկները, բրոկոլիի ֆարշը և բուսական ծագման այլ մթերքներ, որոնց անվանումը համընկնում է մսից պատրաստված մթերքների անվանումների հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ֆրանսիացի պատգամավորների կարծիքով՝ միս չպարունակող մթերքներում նման բառերի օգտագործումը գնորդներն մոլորության մեջ է գցում։ Արգելված են սննդի կենդանական ծագումը մատնանշող բառերը։ Օրինակ՝ սթեյք, երշիկ կամ ֆիլե։ Իրավախախտներին 300 հազար եվրո տուգանք է սպառնում։

Արգելքը նախաձեռնել է պատգամավոր Ժան Բատիստ Մորոն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները