ԵՄ-ն Թուրքիային հավելյալ 3 մլրդ եվրո կհատկացնի փախստականներին օգնելու համար

19:56   25 Ապրիլ 2018    1012

Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար առաջիկա երկու տարիներին Թուրքիային կհատկացնի լրացուցիչ 3 միլիարդ եվրո:

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ ելույթ ունենալով Բրյուսելում Սիրիայի վերաբերյալ երկրորդ դոնորական համաժողովին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք Թուրքիային կհատկացնենք լրացուցիչ 3 միլիարդ եվրո առաջիկա երկու տարիների համար»,- ասել է նա:

Եվրահանձնաժողովը մարտի կեսին առաջարկել էր նոր տրանշ հատկացնել Թուրքիայում փախստականների համար Եվրամիության հիմնադրամին: Երեք միլիարդ եվրոյի առաջին տրանշը հավաքվել էր 2016-2017 թվականներին, այն բաղկացած է եղել Եվրամիության բյուջեից տրամադրված 1 միլիարդ եվրոյից և ԵՄ երկրների տրամադրած 2 միլիարդ եվրոյից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԵՄ   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները