Մադրիդի ղեկավարը հրաժարական է տվել

20:46   25 Ապրիլ 2018    1201

Hayatsk.info-ն հայտնում է, որ Մադրիդ ինքնավար համայնքի կառավարության նախագահ Քրիստինա Սիֆուենտեսը չորեքշաբթի հայտարարել է հրաժարական տալու որոշման մասին:

«Այս օրերին զրուցել եմ իմ թիմի հետ և նախապես որոշել էի այս մասին հայտարարել մայիսի 2-ին՝ վարչական միջոցառումներից հետո, սակայն ես դա շուտ կանեմ. հայտարարում եմ Մադրիդի համայնքի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին»,- Euromag-ի փոխանցմամբ՝ ասել է իշխող Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչը:

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը վստահեցրել է, որ գործիչն արել է այն, ինչ պետք է աներ ստեղծված իրավիճակում:

Ավելի վաղ Okdiario պարբերականը Սիֆուենտեսին մեղադրել էր 2011-ին սուպերմարկետից 40 եվրո արժողությամբ երկու տուփ քսուք գողանալու փորձի մեջ: Պարբերականը տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է հանարախանութի պահակն ուղեկցում կնոջը առանձին տարածք և նրա պայուսակից հանում նշված ապրանքները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մադրիդ  


Վերնագիրի այլ պիտակները