Մակրոնը կարծում է, որ ԱՄՆ-ն կվերադառնա կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրին

22:21   25 Ապրիլ 2018    1111

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ԱՄՆ-ն կվերադառնա կլիմայի հարցով Փարիզյան համաձայնագրին։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "AP"-ին, այս մասին նա հայտարարել է ԱՄՆ կոնգրեսում ելույթի ժամանակ։

Մակրոնը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն կրկին կմիանա Փարիզյան համաձայնագրին․ «Եկեք համատեղ աշխատենք, որ մեր մոլորակը կրկին առողջ դարձնենք եւ ստեղծենք նոր աշխատատեղեր ու նոր հնարավորություններ՝ պաշտպանելով Երկիրը»,-նշել է նա՝ հավելելով, որ կլիմայի տաքացման շարունակման պարագայում «Պլան Բ» չի լինի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մակրոն   ԱՄՆ   Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները