Պեկինում բացվել է Auto China 2018-ը

22:55   25 Ապրիլ 2018    1021

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "AP"-ին, Պեկինում բացվել է Auto China 2018 միջազգային ավտոսրահը։

General Motors-ը ներկայացրել է 5 ամբողջովին էլեկտրական մոդելներ, այդ թվում՝ Buick SUV-ը, որն ունակ է մեկ լիցքավորմամբ 600 կմ երթեւեկել։ Volkswagen-ը ցուցագրել է E20X ամենագնացը։

Պեկինյան ավտոսրահն աշխարհում ավտոարտադրողների մասնակցության թվով խոշորագույններից է։ Ավտոսրահն առաջին անգամ բացվել է 1990 թվականին եւ դրանից ի վեր անցկացվում է 2 տարին մեկ անգամ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեկին   Auto-China-2018  


Վերնագիրի այլ պիտակները