Ճապոնացիները բարկացել են հարավկորեացիների վրա

09:01   26 Ապրիլ 2018    625

Ճապոնիան բողոք է հայտնել Հյուսիսային եւ Հարավային Կորեաների ապրիլի 27-ին կայանալիք գագաթաժողովի աղանդերի ընտրության դեմ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը վճռական բողոք է հայտնել գագաթաժողովին մանգոյի մուս հյուրասիրելու ծրագրերի դեմ, որի վրա դրված է լինելու Կորեական թերակղզու քարտեզը վիճելի կղզիներով (Լիանկուր կղզիները)։

Այդ կղզիները, որոնք կորեերեն կոչվում են Տոկտո, իսկ ճապոներեն՝ Տակեսիմա, գտնվում են Սեուլի վերահսկողության ներքո, սակայն Ճապոնիան դրանք համարում է իր տարածքները։

Փայտյա աթոռների վրա նույնպես այդ քարտեզն է փորագրված։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ճապոնiա  


Վերնագիրի այլ պիտակները