Ապրիլի 26-ը Մտավոր սեփականության համաշխարհային օրն է

09:04   26 Ապրիլ 2018    613

2001 թվականից ամեն տարի ապրիլի 26-ին աշխարհը նշում է Մտավոր սեփականության համաշխարհային օրը (World Intellectual Property Day):

Այս մասին որոշումը կայացվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (World Intellectual Property Organization, WIPO)՝ 1999 թվականի հոկտեմբերին կայացած նիստում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ապրիլի 26-ն ընտրվել է, որպես WIPO-ի հիմնման օր՝ կազմակերպության, որի նպատակն է նպաստել ամբողջ աշխարհում մտավոր սեփականության պահպանմանն ու զարգացմանը։ Ի դեպ, Մտավոր սեփականության համաշխարհային օր հիմնելու առաջարկի հեղինակը Չինաստանի պատվիրակությունն է եղել։

Մտավոր սեփականության միջազգային օրը հնարավորություն է ընձեռում ընդգծել նորարարությունների նշանակությունը մարդու առօրյայում: Արտոնագրերը, ապրանքանիշերը, հեղինակային իրավունքները հզոր գործիք են համաշխարհային հանրության տնտեսական եւ մշակութային զարգացմանը նպաստելու առումով:

Դրա համար էլ ավանդաբար այդ օրը անցկացվում են տարբեր թեմատիկ միջոցառումներ, ակցիաներ ու արշավներ, որոնց նպատակն է ոււշադրություն գրավել այն խնդիրների նկատմամբ, որոնց բախվում է «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը՝ իր առջեւ դրված խնդիրները լուծելիս։ Իսկ WIPO-ի գլխավոր տնօրենը այդ օրը տարածում է տոնական ուղերձ, որը հասցեագրված է իր տարածաշրջանային ներկայացուցիչներին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները