Թաիլանդում գողը հնագույն աղյուսը վերադարձրել է պատմական պարկին

09:08   26 Ապրիլ 2018    609

Թաիլանդի պատմական Այութթհայա պարկի ղեկավարությունը փոստով ստացել է XVII դարի աղյուսը, որն ավելի վաղ գողացել էին հնագույն բուդդայական տաճարներից մեկից։

Աղյուսի հետ եղել է նաեւ արտեֆակտը գողացած մարդու մեղայական նամակը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Աղյուսը փոստային ծանրոցի տեսքով է ստացվել, որի հետ բացի նամակից եղել են նաեւ բուդդայական արարողակարգի համար նախատեսված մոմեր եւ անուշահոտ փայտիկներ։

Նամակի մեջ գողը նշում է, որ աղյուսը գողանալուց հետո ինքը իրեն վատ է զգացել եւ հիվանդացել է առանց որեւէ պատճառի։

Երկրի հնագույն մայրաքաղաքում հնագիտական պեղումները եւ վերականգնման աշխատանքները սկսվել են 20-րդ դարում, սակայն Վատ Չայավաթհանարամ տաճարը, որը լավ վիճակում պահպանվել է մինչ մեր օրեր, ռեստավրացիայի չի ենթարկվել, ուստի աղյուսը մոտ 400 տարվա հնության է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թաիլանդ  


Վերնագիրի այլ պիտակները