Նյու Յորքում ներկայացրել են Մելանյա Թրամփի մեղրամոմե կրկնօրինակը

09:12   26 Ապրիլ 2018    638

Մադամ Տյուսոյի թանգարանի Նյու Յորքի մասնաճյուղում հայտնվել է ԱՄՆ նախագահի կնոջ՝ Մելանյա Թրամփի մեղրամոմե արձանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Առաջին տիկնոջ մեղրամոմե կրկնօրինակը՝ կապույտ զգեստով, տեղադրված է Դոնալդ Թրամփի արձանի կողքին։

«Ես նայել եմ առաջին տիկնոջ հետ իմ լուսանկարը՝ մինչև պաշտոնաթողությունս, և իսկապես, զարմանալի է, թե որքան նման է նրան արձանը: Նույնը կարող եմ ասել նաև նախագահի մասին»,-հայտարարել է ԱՄՆ նախագահի նախկին մամլո քարտուղար Շոն Սփայսերը։

Նա առաջինն է լուսանկարվել ամուսնական զույգի արձանների ֆոնին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Նյու-Յորք   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները