Իրանի նախագահը Թրամփին «խանութպան» է անվանել

09:21   26 Ապրիլ 2018    569

Իրանի նախագահ Հասան Ռուհանին կասկածի տակ է առել «միջուկային գործարքի» դրույթներում ԱՄՆ-ի և նրա եվրոպացի դաշնակիցների փոփոխություններ սահմանելու փորձերը։

Ռուհանին ԱՄՆ նախագահին առանց քաղաքականության մեջ փորձի «խանութպան» է անվանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնը հայտարարել են «նոր համաձայնագրի» շուրջ աշխատելու մտադրության մասին։ Ռուհանին կարծում է, որ Թրամփը և Մակրոնը իրավունք չունեն վերանայել համաձայնագիրը, որը ձեռք է բերվել յոթ կողմից մասնակցությամբ։

«Դուք քաղաքականության մեջ փորձ չունեք։ Ոչ մի իրավաբանական գիտելիք։ Դուք միջազգային համաձայնագրերի շուրջ աշխատելու փորձ չունեք։ Ինչպե՞ս կարող է խանութպանը, վաճառականը, շինարարը, աշտարակներ կառուցողն ինչ-որ դատողություններ ունենալ միջազգային հարցերի շուրջ»,-հայտարարել է Ռուհանին՝ Թրամփի հետ կապված։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իրան   ԱՄՆ   Ռուհանի  


Վերնագիրի այլ պիտակները