Մակրոնին ԱՄՆ-ում «ֆրանսիական Օբամա» են անվանել

09:33   26 Ապրիլ 2018    625

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «New York Times»-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջինն է, ում ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը պաշտոնական այցով Սպիտակ տուն է հրավիրել։

ԱՄՆ-ում նրան «ֆրանսիական Օբամա» են անվանում, Ֆրանսիայում նրան համեմատում են հռոմեական աստված Յուպիտերի հետ։ Բայց այս շաբաթ Ֆրանսիայի նախագահը նոր մականուն ստացավ՝ «Թրամփի ականջին շշնջացող»։ Այսպես են բնութագրվում ԱՄՆ առաջնորդի և Ֆրանսիայի նախագահի հարաբերությունները։ Դոնալդ Թրամփը երբեք հրապարակայնորեն չի քննադատել Մակրոնին՝ նրան «լավ երիտասարդ» և «իր բարեկամ» անվանելով։

Չնայած Դոնալդ Թրամփը լավ է վերաբերվում Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահի վերաբերմունքը Թրամփի նկատմամբ միանշանակ չէ։ Երբ Էմանուել Մակրոնին հարցրել են՝ ո՞վ է ավելի վտանգավոր՝ Կիմ Չեն Ընը, թե՞ Դոնալդ Թրամփը, նա խուսափել է պատասխանից։

Ամերիկացի լրագրողների կարծիքով՝ Մակրոնի համար այս այցն ավելին է, քան սովորական ուղևորությունը։ New York Times-ը գրում է, որ «Վաշինգտոն՝ աշխարհի ամենահանրաճանաչ առաջնորդներից մեկին հյուրընկալվելով՝ Մակրոնը կատարել է իր գլխավոր խաղադրույքը։ Մակրոնի համար գլխավոր ռիսկն այն է, որ նա շատ բան կարող է տալ Թրամփին, սակայն փոխարենը գրեթե ոչինչ չի կարող ստանալ»։

Քաղաքագետների կարծիքով՝ Թրամփի հետ բարեկամություն Ֆրանսիայի առաջնորդը կարող էր ձեռք բերել միայն Վաշինգտոն ուղևորության միջոցով։

«Մակրոնն իր կարիերան կառուցել է այն բանի վրա, որ հարգալից և քծնանքով է վերաբերվում ավագ սերնդի քաղաքական գործիչներին։ Այդ ցանկում Թրամփն առաջինը չէ։ Նախ Ֆրանսուա Օլանդն էր՝ Ֆրանսիայի նախկին նախագահը, նրանց առաջ՝ Ժաք Աթալին, որը զբաղեցնում էր նախագահի խորհրդականի պաշտոնը»,-եզրափակում է պարբերականը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները